Հայաստանյան բանկերում ժամկետնանց վարկերի ծավալը գերազանցել է 40 մլրդ դրամը' կազմելով վարկերի ընդհանուր ծավալի 1.95 տոկոսը' տարեսկզբի 1.5 տոկոսի փոխարեն: Այս տարվա հունվար-մայիս ամիսներին փոքր-ինչ նվազել է երկարաձգված վարկերի ծավալը' հասնելոց 122,4 մլրդ դրամի:

 

 

Պաշտոնական վիճակագրության համաձայն' ժամկետնանց վարկերի կառուցվածքում գերակշռել են կարճաժամկետ վարկերը, իսկ երկարաձգված վարկերը հիմնականում երկարաժամկետ են:

 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ' հայաստանյան բանկերի վարկային ներդրումները մայիսին կազմել են 1 մլրդ 889,6 մլն դրամ: Նախորդ ամսվա համեմատ դրանք նվազել են 1,2 տոկոսով: Արտարժույթով վարկերը կազմել են 1 մլրդ 257,9 մլն դրամ, իսկ դրամայինները' 631,6 մլն դրամ:

 

 

Տարեսկզբի համեմատ որոշակի նվազում է նկատվում վարկային տոկոսադրույքներում: Առաջին եռամսյակի ավարտին արձանագրված 19.11 տոկոսի փոխարեն' մայիսին վարկային միջին տոկոսադրույքը կազմել է 17.66 տոկոս: