Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

 

Հեռախոսազրույցի ընթացքում նախագահները խոսել են Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններից, վերահաստատել են ահաբեկչության դեմ պայքարելու պատրաստակամությունը:

 

Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Թուրքիային' որպես ՆԱՏՕ-ի դաշնակցի և ռազմավարական գործընկերոջ: Նա նաև բարձր է գնահատել թուրքական կողմի գործողություններն «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում: