ՀՀ կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը կարևոր է համարում հատկապես տարվա այս եղանակին սեզոնային մրգերի արտահանման գործընթացի պարզեցմանն ու կատալերագործմանն ուղղված քայլերը։

Կառավարության՝ հունիսի 8-ի նիստի ընթոցքում Կարեն Կարապետյանը շեշտեց, որ հիմա առավել բարենպաստ շրջան է մրգերի արտահանման համար, բայց դրանց մաքսազերծման ու բաց թողնելու գործընթացը ոչ արդյունավետ է կազմակերպվում։

«Մտահոգիչ է այն հանգամանքը, որ տնտեսվարողների համար չի գործում «մեկ պատուհանի» սկզբունքը»,-ընդգծեց վարչապետը։

Հաշվի առնելով արձանագրված, վերը նշված  խնդիրները՝ նա հանձնարարեց Գյուղատնտեսության նախարարին ու Պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ մեկշաբաթյա ժամկետում մաքսային կենտրոններում «մեկ պատուհանի» սկզբունքով ապահվել էապես պարզեցում:

Վարչապետը նաև հավելեց, որ պետք է մշակել նոր մեխանիզմներ՝ այս գործընթացը պարզեցնելու համար: