Հայաստանի հավաքականի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Պրեմիեր լիգայի վիճակագրական տվյալներով՝ առաջատարների շարքում է:

Squawka-ի կազմած շարքում Հենրիխ Մխիթարյանը միակ ֆուտբոլիստն է, ով կատարել է 5 գոլային փոխանցում: Հայ կիսապաշտպանը և «Մանչեսթեր Սիթի»-ի ֆուտբոլիստ Դավիթ Սիլվան ամենաշատ գոլային պահերն են ստեղծել` 17-ական: Մխիթարյանը, Պոգբան և դե Բրույնեն ամենաշատ` 6 «կտրող» փոխանցումների հեղինակներն են: