Նուբարաշեն համայնքի բնակիչները հանդիպում են ունեցել քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանի հետ՝ Նուբարաշենի աղբանոցի հարցը քննարկելու համար։

Կամո Արայանը բնակիչների հետ հանդիպմանը աղբանոցի վերաբերյալ նշեց․

 

«Կարելի էր քայլեր անել ժամանակին, որ չի արվել։ Այնպես չի, որ ամեն ինչ արվել է 100 տոկոս՝ ամենօրյա խստապահանջ ռեժիմով։ Մի մոռացեք, որ այն որպես աղբավայր որևէ չափանիշի մեջ չի տեղավորվում»։ 

Հիշեցնենք, որ Նուբարաշեն վարչական շրջանի մայրուղին երկու օր է ինչ նուբարաշենցիները փակել են՝ պահանջում են աղբավայրի հարցի լուծում։