«Ես նախկինում հարցերից մեկին ի պատասխան ասացի, որ կրում եմ բացառապես հայկական արտադրության հագուստ՝ բացառությամբ փողկապի, որն այդ պահի դրությամբ չէի կարողացել գտնել»,-այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ով այսօրվա ասուլիսին ներկայացել էր եռագույն փողկապով:

«Արտադրողներն արձագանքել են և այսօր ես ասուլիսից անմիջապես առաջ ստացել եմ երկու փողկապ, որոնցից մեկը կրում եմ այս ասուլիսի ընթացքում»,-հայտարարեց նա: