Օրերս Շիրակի և Լոռու մարզեր էին այցելել ՀՀ ԱԻՆ աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության Սեյսմիկ ռիսկի նվազեցման վարչության մասնագետները, որոնք ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավարների ուղեկցությամբ ստուգողական այցեր են կատարել Գյումրի, Ախուրիկ, Շիրակամուտ և Վանաձոր համալիր դիտակետեր:

Շրջայցի նպատակը ՀՀ մարզերի և բնակավայրերի զարգացման ծրագրերում սեյսմիկ ռիսկի գնահատման աշխատանքների ներառման ընթացքին հետևելն էր: Հանդիպումներ և քննարկումներ եղան Շիրակի և Լոռու մարզպետարանների՝ մարզերի զարգացման ծրագրերի կազմման պատասխանատու մասնագետների հետ. հարցի կարևորությունը ներկայացվեց մարզպետարանների քաղաքաշինության վարչությունների աշխատակիցներին, տրվեցին բացատրություններ և ցուցումներ: Պայմանավորվեցին, որ մարզերի (համայնքների) առաջիկա զարգացման ծրագրերի կազմման ընթացքում ՀՀ ԱԻՆ կներկայացվեն սահմանված կարգով հաստատված հայտեր, որոնց հիման վրա մարզերին (համայնքներին) «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության կողմից կտրվեն սեյսմիկ ռիսկի գնահատման աշխատանքների իրականացման տեխնիկական առաջադրանքի օրինակելի ձև:

Նախատեսվում է նմանատիպ խորհրդատվություն անցկացնել նաև ՀՀ մյուս մարզերում: