Lragir.am. Մոսկվայի ոստիկանությունը թույլատրել է Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին քննչական մեկուսարանում հանդիպել հուլիսի 13-ին Նոր Մոսկվայում տեղի ունեցած ավտովթարի մեջ մեղադրվողի' «ԿամԱԶ»-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի հետ: Այդ մասին հաղորդում է «vesti.ru» -ն՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ Մոսկվայի քաղաքային վարչության մամլո ծառայությունը:
Լրատվական գործակալության տեղեկացմամբ' հանդիպումը դեռ չի կայացել: Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանի մայրաքաղաքի ոստիկանության նախաձեռնությամբ մեղադրյալը հանդիպել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան ներկայացուցչի հետ:
Հրաչյա Հարությունյանի հետ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հանդիպել է, թե ոչ, Պաշտպանի գրասենյակից տեղեկացրեցին, որ «իրենք դեռ տեղեկություն չունեն այդ մասին»:
ՄԻՊ գրասենյակի աշխատակցի տեղեկացմամբ՝ Պաշտպանը վաղն առավոտյան կժամանի և ժամը 16:00–ին կհանդիպի լրագրողների հետ:
Նշենք, որ ՄԻՊ Կ.Անդրեասյանը հուլիս 21-ին մեկնել էր Մոսկվա կալանքի տակ գտնվող Հրաչյա Հարությունյանի հետ հանդիպելու: