Ոստիկանների և «Արմենիա Թըդեյ» լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի միջև Կոմիտաս 5 հասցեում օգոստոսի 24-ի միջադեպի փաստով ՀՀ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով՝ Իշխանության ներկայացուցչի հանդեպ բռնություն: Գործը հարուցվել է՝ ոստիկանության ՊՊԾ գնդի դասակի հրամանատարի զեկուցագրի հիման վրա, ըստ որի՝ ոստիկանության բաժին տեղափոխելիս Ա.Կիվիրյանը ոստիկանական ավտոմեքենայի մեջ բռունցքով հարվածել, կծել ու հայհոյել է ոստիկանին: 

Ա.Կիվիրյանն իր հերթին հաղորդում է ներկայացրել, ըստ որի՝ ոստիկանության ծառայողները հայհոյել, ծեծել են իրեն ու պատճառել մարմնական վնասվածքներ: «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ՝ միջադեպի վերաբերյալ բոլոր նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն: