Անընդունելի է այն փաստը, որ վարչապետը չի մասնակցում նիստին, նա կարող էր հետաձգել այցը Չինաստան ... Ի դեպ, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը նախարարի պաշտոնում նշանակվելուց մինչ օրս երբևէ չի մասնակցել նիստերին, լավ կլիներ, որ իրեն տեղեկացնեն, որ Սահմանադրությամբ ինքը պարտավոր է գալ նիստերին»,- ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ նշեց Նիկոլ Փաշինյանը:

«Փակ շուկան այն դեպքն է, երբ պետական լիազոր մարմինը տվել է համապատասխան եզրակացություն, խախտումների մասին ահազանգել է իրավապահ մարմիններին, քաղաքապետարան, բայց փաստը մնում է փաստ, որ քաղաքապետարանը և իրավապահ մարմինները ուղղակի թողտվություն են թույլ տվել, հիմա պետք է քրգործ հարուցված լիներ, մեղադրանք առաջադրված լիներ, պարզաբանում եմ պահանջում կառավարությունից, թե ինչու օրենքով սահմանված ընթացակարգերը չեն իրականցվել և ոչնչացվել է պատմական արժեք ներկայացնող հուշարձանը»,-նշեց Փաշինյանը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խնդրեց հարցը գրավոր տեսքով ուղարկել կառավարությանը, սակայն Փաշինյանը չհամաձայնվեց.

«Թող գան Չինաստանից ու պատասխանեն, վարչապետն իրավունք չունի այսօր գործուղման մեջ լինել, թող Սահմանադրությունը կարդա, ես իսկապես չեմ համաձայնում»: