«Պարո՛ն նախագահ,

 

Հայաստանի Հանրապետության ազգային տոնի առթիվ Ձեզ և ողջ հայ ազգին եմ հղում երջանկության ու հաջողության իմ լավագույն մաղթանքները: Անկախության ձեռքբերումից ի վեր Հայաստանը բարեհաջող կերպով շարժվել է զարգացման ու դեմոկրատիայի ճանապարհով, մասնավորապես շնորհիվ խիզախ բարեփոխումների, որոնք իրականացվել են Եվրամիության հետ բանակցությունների շրջանակներում: Ցանկանում եմ վերահաստատել Ֆրանսիայի լիակատար աջակցությունն այդ ձեռնարկի շարունակմանը:

 

Ինչպես գիտեք, ես ինքս մեծ կարևորություն եմ տալիս Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությանն ու առկա բարեկամական կապերին: Ցանկանում եմ ավելի կոնկրետ կերպով Ձեզ հետ շարունակել այդ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված աշխատանքը, հատկապես տնտեսության ոլորտում:

 

Թույլ տվեք նաև ընդգծել, որ Ֆրանսիան` որպես Մինսկի խմբի համանախագահ, մեծ կարևորություն է տալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների առաջընթացին: Ուրախ կլինեմ առաջիկայում Ձեզ ընդունել Փարիզում` այդ հարցերի համատեղ քննարկման համար»: