Թաիլանդում սեպտեմբերի կեսերից շարունակվող խոշորագույն ջրհեղեղի հետևանքով զոհերի քանակը հասել է 23-ի, ավելի քան 3 մլն մարդ էլ տուժել է հեղեղների պատճառով. գրում է ИТАР-ТАСС-ը։

 

Ջրհեղեղի հետևանքով ջրի տակ են մնացել թագավորության 76 նահանգներից 25-ը, զգալի վնաս է հասցվել 817 հազար բնակելի շինության:

 

Տարերային աղետի հիմնական հարվածը հասցվել է երկրի հյուսիսարևելյան շրջաններին: Այստեղ տարածքով տեղաշարժվել հնարավոր է միայն նավակներով: Իշխանությունների գնահատմամբ' աղետի գոտում իրավիճակը ծայրահեղ ծանր է մնում, բոլոր ծառայությունները բերվել են պատրաստվածության բարձր մակարդակի: