Ըստ ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի՝ Ուկրաինայի իրադարձությունները բացասաբար չեն կարող անդրադառնալ Ռուսաստանի հետ ԵՄ հարաբերությունների վրա. այս մասին գրում է itar-tass-ը:

 

«Ես ամենևին էլ այն կարծիքին չեմ, որ Ուկրաինայում տիրող իրավիճակը բացասաբար կարող է ազդել Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների վրա»,-ասել է Էշթոնը:

 

Հիշեցնենք, որ Ուկրաինան ծրագրել էր նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում ստորագրել ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը, սակայն նոյեմբերի 21-ին Ուկրաինայի կառավարությունը կասեցրել էր այդ համաձայնագրի նախապատրաստական գործընթացը: