Վոլգոգրադի առողջապահության նախարարությունը հրապարակել է Վոլգոգրադի կայարանում տեղի ունեցած ահաբեկչության զոհ դարձած մարդկանց անունները:

 

Նրանք Վոլգոգրադի, Մոսկվայի, Ուդմուրտիայի, ՀՀ քաղաքացիներ են:

 

Ինչպես տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները, ցուցակում են 33-ամյա Նինա Հարությունյան Մարտունի և (1981թ.) և Գրիգորյան Սուսաննա Սերգեյի (1978թ.):

 

Նշվում է, որ ցուցակները դեռ ամբողջական չեն:

Հիշեցնենք, որ այսօր Վոլգոգրադի կենտրոնում գտնվող կայարանում ահաբեկչություն է տեղի ունեցել:

 

Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական կոմիտեի տվյալներով' Վոլգոգրադում ահաբեկչությունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչ կինը: