Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները հունվարի 20-ին՝ ժամը 18.00-ին,
օպերատիվ-տվյալներն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով, Շահումյան փողոցի սկզբնամասից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Հայկ Կ.-ին:

 

Ըստ Ոստիկանության կայքի՝ պարզվել է, որ Հայկ Կ.-ն 2013 թ. սեպտեմբեր ամսվա կեսերին 1978 թ. ծնված Սեդա Հ.-ի «Նուռ» կուտակային քարտից գաղտնի հափշտակել է 140.000 դրամ:

 

Գողոնը հետ է վերադարձվել: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննության: