Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը փետրվարի 7-ին Սոչիում հանդիպում Է անցկացրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ: Կողմերը քննարկել են Ուկրաինայի իրադրությունը եւ ՄԱԿ-ի հետ Կիեւի հետագա համագործակցության հարցերը: Այդ մասին հաղորդել Է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
Յանուկովիչի խոսքով՝ Ուկրաինան ուշադիր Է քաղաքական իրադրության կարգավորման վերաբերյալ ՄԱԿ-ի նախաձեռնությունների նկատմամբ: «Ես շնորհակալ եմ ձեր հավասարակշռված ու կշռադատված դիրքորոշման համար եւ համամիտ, որ լարվածության ու բռնության հետագա ծավալումից խուսափելու եւ կառուցողական երկխոսություն վարելու համար կողմերը պետք Է դրսեւորեն զսպվածություն»,-նշել Է Յանուկովիչը:
Նա ընդգծել Է, որ ուկրաինական կողմն առավելագույն ջանքեր կգործադրի, որպեսզի թույլ չտա հակամարտության բորբոքում: «Վերջին ժամանակներս մեզ հաջողվել Է կարեւոր քայլեր անել Ուկրաինայի իրադրության խաղաղ կարգավորման գործընթացում»,-հավելել Է նախագահը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: