Փետրվարի 18-ին, ժամը 05.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում' «Ռան-Օյլ» բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

 

Երկրորդ ահազանգով պարզվել է, որ ավտոմեքենայից ծուխ է նկատվում:

 

Դեպքի վայր է մեկնել նաև մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի 61 SL 699 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ:

 

Հրշեջ-փրկարարները կատարել են հովացման աշխատանքներ, դադարեցրել գազի արտահոսքը և ժամը 05.35-ին ավտոմեքենայից դուրս բերել 1974 թ. ծնված Ա. Ա.-ին, ում շտապօգնության աշխատակիցները հոսպիտալացրել են «Արմենիա» ՀԲԿ: