Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգն Ուկրաինայի ճգնաժամը Եվրոպայի տարածքում խոշորագույնն Է համարում 21-րդ դարում: Այդ մասին մարտի 3-ին հաղորդել Է BBC բրիտանական հեռուստառադիոկորպորացիան:
«Սա Եվրոպայի խոշորագույն ճգնաժամն Է 21-րդ դարում: Դա միջազգային ասպարեզում հարաբերությունների կառուցման անընդունելի եղանակ Է, ինչը կբերի զգալի կորուստների»,-ասել Է նա BBC ռադիոկայանին տված հարցազրույցում:
Հեյգի խոսքով՝ Ղրիմի իրադրությանը Ռուսաստանի միջամտությունը հանգեցրել Է ՈՒկրաինայում շատ լարված ու գտանգավոր իրադրության: