Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին անդրադարձել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում Դորտմունդի «Բորուսիայի» դեմ կայանալիք դիմակայությանը:

«Բորուսիան» շատ լավ թիմ է, որն այս մրցաշարում լավ փորձ ունի: Կարծում եմ' սա լուրջ մարտահրավեր է մեզ համար: Մեր դիմակայությունը մեծ ինտրիգ է: Գերմանական թիմը լավ կազմակերպված է առավել ևս' պաշտպանության գծում: Նրանք ուժեղ են հակագրոհներ կազմակերպելիս: Հաղթանակի համար մեզ պետք է խիզախություն և մեր ողջ վարպետությունը»,-Անչելոտիի խոսքը մեջբերում է Football Italia-ն: