Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին անդրադարձել է «Բորուսիայի» դեմ այսօր կայանալիք հանդիպմանը:

«Մենք Չեմպիոնների լիգայում այն երկու թիմերից մեկն ենք, որը դեռ այս մրցաշարում չի պարտվել: Խաղին պատրաստ ենք 100%-ով: «Բորուսիայի» կազմում չի խաղալու Լևանդովսկին, ինչը նրա համար մեծ կորուստ է: Դորտմունդցիները շատ վնասվածքներով ֆուտբոլիստներ ունեն, սակայն մարզիչը չի փոխի մարտավարությունը: Հիանում եմ նրանով, նա հեքիաթային աշխատանք է կատարում: Մտադիր ենք հարձակվողական ֆուտբոլ ցուցադրել, քանի որ ցանկանում ենք դրական արդյունքի հասնել: Միևնույն ժամանակ պետք է զգուշանանք «Բորուսիայի» հակագրոհներից»,- մարզչի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: