«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն Իսպանիայի գավաթը Մադրիդի «Ռեալին» զիջելուց հետո նշել է.

«Մենք հիասթափված ենք արդյունքից: Իհարկե անհանգստանում ենք, որ չկարողացանք արդարացնել երկրպագուների սպասումները: Վերջին ժամանակներս հաճախ են խոսում իմ ապագայի մասին, սակայն կարող եմ ասել, որ այն կախված չէ «Ռեալի» դեմ խաղից: «Բարսելանայի» հույսերը կոտրվեցին պարտության պատճառով, սակայն ոչինչ չենք կարող փոխել: Այժմ պետք է ուժ գտնենք և շարունակենք պայքարել չեմպիոնական տիտղոսի համար»,-Մարտինոյի խոսքը մեջբերում է AS-ը: