ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքների համաձայն' հուլիսի 17-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.22 դրամով և կազմել 406.97 դրամ:

 

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.5 դրամով և կազմել 550.63 դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.21 դրամով՝ կազմելով 11.63 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.15 դրամով և կազմել 696.41 դրամ:

 

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հուլիսի 17-ին կազմել է 17 հազար 22.79 դրամ, արծաթի գինը՝ 270.85 դրամ, պլատինի գինը՝ 19 հազար 351.81 դրամ։