Ուկրաինայում աղետի ենթարկված մալայզիական ինքնաթիռի «սեւ արկղերը» կվերծանեն Մեծ Բրիտանիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Ուկրաինայի կառավարության կայքում:

 

Ավելի վաղ ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության իշխանություններն Ուկրաինայում կործանված Boeing-ի երկու ինքնագրիչները հանձնել են Մալայզիայից ժամանած փորձագետներին պայմանով, որ դրանք ուսումնասիրելու հնարավորություն տրվի Քաղաքացիական ավացիայի միջազգային կազմակերպության (ICAO) ներկայացուցիչներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: