Թուրքիայի նախագահի թեկնածու, գործող վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը նախընտրական քարոզարշավի շրջանակում Էսքիշեհիրում կազմակերպված հանրահավաքից 20 րոպե ուշացել է Անկարա-Ստամբուլ արագընթաց գնացքի տեխնիկական անսարքության պատճառով: Արագընթաց գնացքը կատարում էր Անկարա-Ստամբուլ-Անկարա առաջին չվերթը: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է CNNTurk հեռուստաալիքը:

 

Նշվում է, որ Քոջաելի քաղաքի մուտքում Էրդողանին փոխադրող արագընթաց գնացքում տեխնիկական անսարքություն է ծագել, որը մասնագետներին հաջողվել է հարթել 20 րոպե հետո:

 

Քարոզարշավի հանրահավաքը հարմարեցված էր Անկարա-Ստամբուլ քաղաքները կապող արագընթաց երկաթուղագիծը բացելու արարողությանը, որը պետք է կատարեր Էրդողանը: Գնացքի օդափոխության համակարգը եւս փչանալու պատճառով, սպասարկող անձնակազմը մինչեւ անսարքությունները վերացնելը, բաց է թողել գնացքի դռները: Գնացքի անսարքության պատճառով ուշացվել է նաեւ երկաթուղագծի բացման արարողությունը: