13:25
Փնտրվում է Հասմիկ Կիրակոսյանը,երկամսյա կալանք Արման Կատունյանի նկատմամբ,խոշոր պայթյուն Թբիլիսիում.օրվա ամփոփում

«Mediamall.am»-ն ամփոփ ներկայացնում է անցնող օրվա կարևոր իրադարձությունները.

 

Վրաստանում շուրջ մեկ կիլոգրամ ոսկե և արծաթե իրեր են առգրավել Հայաստանի քաղաքացուց

 

Վրաստանի մաքսային ծառայության աշխատակիցները շուրջ մեկ կիլոգրամ ոսկե եւ արծաթե իրեր, ինչպես նաեւ մաքսանենգ սիգարետներ են առգրավել Հայաստանի քաղաքացուց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայության մամուլի ծառայությունը: Հայաստանի քաղաքացու կողմից չհայտարարագրված ապրանքի ընդհանուր արժեքը կազմել Է 36 հազար 819 լարի (շուրջ 21 հազար դոլար):

«Հայաստանի քաղաքացի Է.Ա.-ն «Սադախլո» վերահսկիչ անցակետում (վրաց-հայկական սահման) փորձել Է անցկացնել շուրջ մեկ կիլոգրամ չհայտարարագրված ոսկե եւ արծաթե իրեր եւ 110 տուփ սիգարետ: Ապրանքը հայտնաբերվել Է ավտոբուսում, որտեղ գտնվում Էր քաղաքացին»,- ասված Է գերատեսչության հաղորդագրության մեջ, որը տարածվել Է հուլիսի 29-ին:

Գործը հանձնվել Է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն:

 

***

 

Ողբերգական ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. կա զոհ և վիրավորներ

 

Հուլիսի 30-ին, ժամը 04.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին' Չարենցավան քաղաքի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել վեց հրշեջ-փրկարար և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Հրազդան-Երևան հատվածի 35-րդ կմ-ում «Հյունդայի էլանտրա» մակնիշի 90 ZV 888 ավտոմեքենան (վարորդ' Ս. Պ., 28 տ., ք. Երևան) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել մոտակա ձորը (մոտ 50մ), ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Հրշեջ-փրկարարները վարորդ Ս. Պ.-ին (ծնվ.1986 թ.), ուղևորներ Բ. Գ.-ին (ծնվ.1986 թ., ք. Երևան ), մոտ 35 տարեկան մի կնոջ և ուղևորներից մեկի դին (անձը չպարզված, մոտ 35 տարեկան) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են Երևանի «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.29-ին, մարվել' 05.41-ին:

 

***

 

Հովիկ Աբրահամյանը «պաշտոններ է տվել» իր փեսաներին

 

«Ժամանակ» օրաթերթը գրում է.

«Ինչպես հայտնի է, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, դեռևս պաշտոնավարման 100 օրը չբոլորած, իր երկու փեսաներին բավական «յուղոտ» պաշտոնների նշանակեց: Նրանցից մեկը՝ Վովա Թամազյանը, սակայն, դեռ այդպես էլ չի նշանակվել «Զվարթնոց» մաքսատան պետ:

Թերթի տեղեկություններով՝ երբ փեսաների նշանակման փաստով մամուլում մեծ աղմուկ բարձրացավ, նախագահականում «ստոպ» են տվել երկրորդ փեսայի նշանակման պրոցեսը, իսկ առաջինի՝ Վահան Մամիկոյանի Շենգավիթի հարկայինի պետ նշանակվելու հրամանն արդեն եղել է»:

 

***

 

Մահացել է Հիրոսիմայի վրա ատոմային ռումբ նետած ամերիկյան ինքնաթիռի ղեկապետը

 

Հիրոսիմայի վրա ատոմային ռումբ նետած ամերիկյան ինքանաթիռի անձնակազմի կենդանի մանացած անդամներից վերջինը մահացել է Ջորջիայում՝ 93 տարեկան հասակում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Թեոդոր Վան Քիրկը, որը հայտնի Է նաեւ «Հոլանդացի» մականվամբ, 24 տարեկան Էր, երբ դարձավ Enola Gay ռմբակոծիչի ղեկապետ, ռմբակոծիչ, որը «Փոքրիկ» կոդային անվանմամբ ռումբը նետեց Ճապոնիայի քաղաքի վրա:

1945 թվականի օգոստոսի 6-ին ատոմային ռմբակոծման հետեւանքով զոհվեց շուրջ 140 հազար մարդ: Երեք օր անց ամերիկացիները եւս մեկ ռումբ նետեցին Նագասակի քաղաքի վրա, որտեղ զոհվեց շուրջ 80 հազար մարդ:

Վան Քիրկն ասել է, թե ինքը «չի զղջում» այդ առաքելության համար՝ վկայակոչելով այն հանգամանքը, որ դա օգնեց ավարտելու Երկրորդ համաշխարհային պատերազմը:

 

***

 

Լևոն Հայրապետյանն ուշագնաց է եղել

 

Մոսկվայում բանտում գտնվող Լևոն Հայրապետյանն այսօր առավոտյան ուշագնաց է եղել: Այս մասին հայտնում է Artsakh Today-ը:

Նրան կոմայից դուրս են բերել՝ անուշադրի սպիրտի օգնությամբ:

«Բարերարը շարունակում է իրեն շատ վատ զգալ, չի կարողանում շփվել իր փաստաբանների հետ: Նման հիվանդություններ ունեցող մարդուն այսպես վերաբերվելը պարզապես անմարդկային է: Չէ՞ որ խոսքը տնտեսական գործունեության մասին է, իսկ Լևոն Հայրապետյանին վերաբերում են այնպես, կարծես, թե բռնել են մարդասպանության վայրում»,- հայտարարել է նրա եղբորորդի Գուրգեն Հայրապետյանը:

 

***

 

Խցում անմարդկային պայմաններից կրկին վատացել է Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը

 

Ռուսաստանում ձերբակալված հայազգի գործարար եւ բարերար Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակը գիշերը կրկին վատացել է: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց գործարարի ընկեր Մացակ Փոլադյանը, կալանավայրից հայտնել են, որ նա իրեն վատ է զգացել շոգի պատճառով: «Ասում են, որ կալանավայրի խցում չափազանց շ ոգ է, ինչն էլ ազդում է նրա առողջական վիճակի վրա: Այնտեղ անմարդկային պայմաններ են, և պատասխանատուները չեն փորձում գոնե փոքր-ինչ բարելավել պայմանները: Կալանավայրի բժիշկները պրոֆեսիոնալ չեն և իմիջիայլոց են վերբերվում նրա առողջությանը»,- ասաց Փոլադյանը: Նրա խոսքով' Լևոն Հայրապետյանի պաշտպանությամբ զբաղվող մարմինները պետք է ահազանգեն այդ իրավիճակի մասին:

 

Խոսելով Հայրապետյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու մասին' Մացակ Փոլադյանը ասաց, որ միայն Բժշկական անկախ հանձնաժողովի եզրակացությունից հետո պարզ կլինի' Հայրապետյանին կտեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց, թե ոչ:

 

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Դաշնային ծառայությունը հուլիսի 15-ին, «Դոմոդեդովո» օդանավակայանում, Մոնակոյից վերադառնալուց ձերբակալել է Լեւոն Հայրապետյանին: Նույն օրը երեկոյան Հայրապետյանի գրասենյակում կատարված խուզարկության ժամանակ առգրավվել են երկու տուփ փաթեթավորված փամփուշտներ: Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն Մոսկվայի Բասմանի դատարան հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին կալանավորելու մասին միջնորդություն էր ներկայացրել:

 

Հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանին ձերբակալել են Սերգեյ Ֆինասգինի ղեկավարած «Կինգիսեպի» հանցախմբի գործի շրջանակում: Կինգիսեպը Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող բնակավայրի անուն է: Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Հայրապետյանը կապ ունի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Ֆինագինի ղեկավարած այս խմբավորման հետ, ինչի մասին հայտարարել է բազմաթիվ ծան ր հացագործությունների համար ցմահ ազատազրկման դատապարտված նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևը: Իրավապահները լրատվամիջոցներին հայտնել են, որ Լևոն Հայրապետյանը, սակայն, կապ չունի այս խմբավորման կողմից իրականացված սպանությունների հետ: Հայրապետյանը կասկածվում է հանցավոր միջոցներով ստացված եկամուտների օրինականացման և փողերի լվացման մեջ:

 

Ըստ նախաքննության, հանցագործությունն իրականացվել է 2008-ին «ԱՖԿ Սիստեմա»-ին «Բաշնեֆթ»-ի վաճառքի գործարքի ժամանակ, որում ներգրավված է եղել նաև Հայրապետյանը: Նշվում է, որ Հայրապետյանն այդ գործարքից խոշոր չափի գումար է ստացել: Վերոնշյալ մեղադրանքները Հայրապետյանը չի ընդունում, իսկ նրա փաստաբանն արդեն բողոքարկել է. Դատարանը դեռեւս բողոքարկման վերաբերյալ որոշում չի կայացրել: Հուլիսի 24-ին դատարանը պաշտոնական մեղադրանք է առաջադրել Հայրապետյանին: Մինչ այդ Ռուսաստանում գործող մի շարք հայկական կազմակերպություններ իրենց աջակցությունն են հայտնել գործարարին, իսկ Վանք գյուղի բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի:

 

 

***

 

 

Նավթամբար Է պայթել Թբիլիսիի Գլդանի շրջանում

 

 

Հուլիսի 30-ին նավթամբար Է պայթել Թբիլիսիի Գլդանի շրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը: Նրա տվյալներով՝ կրակը տարածվել Է մերձակա շենքի վրա, լսվում են պայթյունների ձայներ:

Ոտքի են հանվել փրկարարներi եւ հրշեջ ծառայությունները, սակայն նոր պայթյունի վտանգի պատճառով նրանք չեն կարողանում մոտենալ պատահարի վայրին:

Բացառված չԷ, որ հրդեհի մարելու համար հարկ կլինի օգտագործել ուղղաթիռներ, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն:

 

***

 

ԱՄՆ վիզաների տրամադրումը ժամանակավորապես դադարեցվել է

 

ԱՄՆ պետդեպարտամենտի հյուպատոսական հարցերի բյուրոն տեխնիկական անսարքություններ է արձանագրել անձնագրային և վիզային ռեժիմների համակարգում, որոնք ազդել են մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացի վրա ամբողջ աշխարհում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԱՄՆ պետդեպարտամենտի հյուպատոսական հարցերի բյուրոյի կայքը, խնդիրը գլոբալ է և կախված չէ որևէ երկրից կամ մուտքի արտոնագրի կատեգորիայից: «ԱՄՆ հյուպատոսական ծառայությունները ներողություն են հայցում և հայտարարում են, որ անձնագրերը մուտքի արտոնագրերի հետ կվերադարձվեն, հենց որ նշված խնդիրը շտկվի: Այս պահի դրությամբ' հայտնի չէ, թե որքան ժամանակ դա կարող է պահանջել»,- ասված է հայտարարության մեջ:

 

***

 

Լարված իրավիճակ՝ Արտաշատի հիվանդանոցում. բժիշկները սպառնում են մահացած նորածնի հարազատներին. shamshyan.com

 

Այսօր՝ հուլիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, 2 օր առաջ Արարատի մարզի Արևշատ գյուղի բնակչուհի՝ 28-ամյա Եփրաքսյա Գրիգորյանի ամուսինը՝ 33-ամյա Սարգիս Ամիրյանն իր ընտանիքի անդամների հետ կնոջը տեղափոխում են Արտաշատ քաղաքի հիվանդանոցի մանկաբարձական գինեկոլոգիական բաժանմունք:

 

Եփրաքսյայի հարազատները զայրացած ու արդարացիորեն բարձրաձայնում էին, որ այսօր առավոտյան նա պետք է աղջիկ երեխա ունենար, սակայն որոշ ժամանակ անց հիվանդանոցի բժշկուհի Կարինե Հովհաննիսյանը, ով ըստ հավաքվածների, նախկին դատավորի աղջիկ է, նրանց հայտնել է, որ դժբախտություն է տեղի ունեցել. պորտալարը փաթաթվել է երեխայի պարանոցին և երեխան խեղդվել է:

 

Հարազատները զայրացած ու նյարդայնացած պահանջում են բժիշկներից ճշմարտությունն ասել, սակայն վերջիններս տուժածներին ցավակցելու փոխարեն սպառնում են, որ կդիմեն ոստիկանություն, իսկ բժիշկներից մեկը նրանց ասել է.

 

«Դե, ի՞նչ անենք: Մենք չէինք ուզում, որ այդպես լիներ, դեպք է, պատահել է, ցավում ենք»: 

 

Մանրամասն` այստեղ:

 

 

***

 

 

Անչափահաս աղջիկը տնից դուրս է եկել և չի վերադարձել

 

 

Վեդի քաղաքի Մ. Խորենացու փողոցի 1-ին տան բնակչուհի Հասմիկ Կիրակոսյանը հուլիսի 27-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է տվել, որ անչափահաս դուստրը' 1999թ. ծնված Նարինե Կիրակոսյանը, հուլիսի 25-ին, ժամը 23.00-ի սահմաններում, տնից դուրս է եկել և մինչ օրս չի վերադարձել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից:

Աղջկա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է զանգահարել ոստիկանության Արարատի բաժին' 010-59-06-31 հեռախոսահամարով, 1-02, կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

 

***

 

40 նավթամբար Է այրվել եւ 12 ավտոմեքենա պայթել Թբիլիսի Gulf նավթաբազայում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով


 

Թբիլիսիում Gulf ընկերության նավթաբազայում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով այրվել Է մինչեւ 40 նավթամբար եւ պայթել 12 ավտոմեքենա: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին, հայտարարել Է հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության ծառայության ղեկավար Թեմուր Գիորգաձեն: Նրա խոսքով՝ Թբիլիսիի Գլդանիի շրջանը խուսափել Է աղետից, քանի որ եթե նավթամբարները պայթեին, դրանք կընդգրկ եին շրջանի ամբողջ տարածքը:

«Աղետը կարող Էր ավելի ընդգրկուն լինել: Փրկարարական խմբերից մեկը կարողացել Է կասեցնել նավթամբարի պայթյունը: Սպառնալիք կար, որ կրակը կտարածվի նաեւ այլ ավտոմեքենաների վրա: Պայթյունից 5 րոպե անց ժամանել Է հրշեջ ծառայության առաջին ավտոմեքենան: 40 րոպե հետո հրդեհը տեղափակվել Է»,- հայտարարել Է Գիորգաձեն:

Նա նշել Է, որ ինքն առայժմ տեղեկատվություն չունի պայթյունի պատճառների մասին: Նրա խոսքով՝ արդեն հետաքննություն Է տարվում:

Հրդեհի հետեւանքով նավթաբազայում թեթեւակի տուժել Է մեկ մարդ: Բժիշկները նրան օգնություն են ցույց տվել տեղում:

 

***

 

Կահիրեի մերձակայքում պայթյուն է որոտացել

 

Եգիպտոսի անվտանգության աղբյուրները տեղեկացրել են, որ Կահիրեի մերձակայքում գտնվող Գիզայի մարզում հուլիսի 30-ին պայթյուն է որոտացել, որի հետևանքով 3 մարդ զոհվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, պայթուցիկ սարքավորումները տեղադրված են եղել Շարֆա գյուղի մեքենաների մեջ: Ենթադրվում էր, որ 3 անձ այդ ժամանակ եղել են մեքենայի մեջ:

Ավելի ուշ Եգիպտոսի Ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ տեղի է ունեցել 2 պայթյուն այն ժամանակ, երբ 3 ահաբեկիչները պայթուցիկ սարքավորումները մեքենայով տեղափոխել են: Արդյունքում մեքենան ամբողջովին ոչնչացվել է ահաբեկիչների հետ:

Նախարարությունը չի բացառում, որ ահաբեկիչները մտադրվել էին պայթյուն իրականացնել Կահիերում: Այժմ աշխատաքներ են տարվում ահաբեկիչների ինքնությունը պարզելու ուղղությամբ:

 

***

 

Երկամսյա կալանք է կիրառվել Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբոր սպանության գործով կասկածյալ Արման Կատունյանի նկատմամբ

 

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 30-ին կայացած նիստի վճռով երկամսյա կալանք է կիրառել Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբոր սպանության գործով կասկածյալ Արման Կատունյանի նկատմամբ: Նրա նկատմամբ, ով հանդիսանում էր ռազմական ոստիկանության քրեական հետախուզության Գյումրու բաժնի պետ, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին և 235 հոդվածի երկրորդ մասերով:

Հուլիսի 24-ին, ժամը 17.10-ին, Ախուրյանի ոստիկանության բաժինն ահազանգ էր ստացել այն մասին, որ Գետք գյուղի անասնագոմերի հարևանությամբ, կիսաքանդ շինության մեջ, հայտնաբերվել է տղամարդու դի: Օպերատիվ խումբը տեղում պարզել էր, որ սպանվածը 1964թ. ծնված Հարություն Գրիգորյանն է, ով Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի եղբայրն է:

Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր և հրազենային չորս վնասվածք՝ որովայնի, թիկունքի և ձեռքի հատվածներում: Օպերատիվ խումբը դեպքի վայրում հայտնաբերել է նաև 9 մմ տրամաչափի եր կու գնդակ և 5 կրակված պարկուճ: Կասկածյալը դեպքի վայրից դիմել էր փախուստի: Հուլիսի 27-ին Արման Կատունյանը սպանության մեջ կասլածվելու պատճառով ներկայացել էր Շիրակի մարզի ոստիկանական վարչություն: Ըստ շրջանառվող վարկածի՝ սպանությունը տեղի է ունեցել խանդի հողի վրա:

 

Արմենուհի Մխոյան

 

 

Առաջարկում ենք նաև
Լրահոս