Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ Է, որ այժմ աշխարհին հարկավոր Է «պատասխանատու ուժերի նոր գլոբալ կոնսենսուս»: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով ՏԱՍՍ-ին, պետության ղեկավարը, ելույթ ունենալով «Վալդայ» ակումբի նիստում, հայտարարել Է, որ «կամքի առկայության դեպքում մենք կկարողանանք վերականգնել միջազգային ու տարածաշրջանային ինստիտուտների համակարգի արդյունավետությունը»:

 

«Եվ այստեղ նույնիսկ պետք չԷ փորձել ինչ-որ բան կառուցել «զրոյից», մանավանդ որ Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված ինստիտուտները բավականին ունիվերսալ են, եւ դրանք կարող են լցվել ավելի ժամանակակից բովանդակությամբ, ինչը համարժեք կլինի ընթացիկ իրադրությանը»,-ճշտել Է Պուտինը:

 

Նա պարզաբանել Է, որ նկատի ունի «ՄԱԿ-ի աշխատանքի կատարելագործումը, որի կենտրոնական դերն անփոխարինելի Է, եւ ԵԱՀԿ-ն, որը 40 տարվա ընթացքում ապացուցել Է, որ պահանջված մեխանիզմ Է Եվրաատլանտիկայում անվտանգության եւ համագործակցության ապահովման համար»: Պուտինը նշել Է, որ Ուկրաինայի հարավ-արեւելքում ԵԱՀԿ-ն այժմ դրական դեր Է խաղում: