Երկու օտարերկրացի կին զբոսաշրջիկներ սաստիկ քամու պատճառով օդապարիկով պատահաբար վայրԷջք են կատարել Հնդկաստանի բանտերից մեկի տարածքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 6-ին հաղորդել են տեղի զանգվածային լրատվամիջոցները:
Նոյեմբերի 4-ին աղջիկները թռչելիս են եղել Ռաջասթանի նահանգի անապատի վրայով, երբ թռիչքը կառավարող մարդը կորցրել Է դրա նկատմամբ վերահսկողությունը եւ հարկադրված Է եղել կատարելու անհետաձգելի վայրԷջք: ՎայրԷջքի ամենամոտ վայրը եղել Է ոստիկանական տեղամասը, սակայն քամու պոռթկումն օդապարիկը տարել Է ոչ հեռու գտնվող բանտի տարածք:
Միջադեպից հետո տեղի իշխանություններն այդ մարզում արգել