Նոյեմբերի 5-ին, ժամը 22.30-ին, Երևանի Արգիշտիի փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2121»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

 

Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 5-ին, ժամը 09.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցում վրաերթի է ենթարկել 60-ամյա մի կնոջ և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

***
Նոյեմբերի 5-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին-Մարգարա ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ցանկապատի սյանը, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

 

***
Նոյեմբերի 5-ին, ժամը 10.20-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Իջևան-Երևան ճանապարհի 92-րդ կմ-ին բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին: Տուժած վարորդին օգնություն ցուցաբերելու նպատակով «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կայանել է ճամփեզրին, սակայն այդ պահին «ՎԱԶ-21063» մակնիշի մի ավտոմեքենան բախվել է «Տոյոտային» և «Ֆոլքսվագենին»: Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21063»-ի և «Ֆոլքսվագեն»-ի ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

 

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

***
Նոյեմբերի 5-ին, ժամը 15.10-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Տիգրան Մեծի և Տերյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 55-ամյա մի տղամարդու. վարորդը տուժողին տեղափոխել է հիվանդանոց:

 

Կատարվում է քննություն։

 

***
Նոյեմբերի 5-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Սառնաղբյուր-Մարալիկ ճանապարհի 950-րդ մ-ին իրար են բախվել «ԳԱԶ-24» և «ՈւԱԶ-3909» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

 

Կատարվում է քննություն։