Սաուդյան Արաբիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 340-ի: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով թագավորության մամուլի ծառայությանը:
Գրանցվել է վարակի 800 դեպք:
Սաուդյան Արաբիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ հինգշաբթի օրը երկու հիվանդ մահացել է: Մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում չորս բուժաշխատակից վարակվել է: