110 կողմ, 1 դեմ և 9 ձեռնպահ քվեարկությամբ մինչև փետրվար հետաձգվեց կառավարության կողմից ներկայացված «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է մինչև փետրվարի 1-ը առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների համար հետաձգել իրենց ապրանքային մնացորդների մասով հարկային մարմնին տեղեկություններ ներկայացնելու պարտադիր պահանջը:
Խնդիրն այն է, որ շրջանառության հարկ վճարողների շրջանում պարտադիր փաստաթղթավորման պահանջի ներդրմամբ ի հայտ են եկել մի շարք տեխնիկական խնդիրներ, որոնք հիմնականում պայմանավորված են մինչև պարտադիր փաստաթղթավորման պահանջի գործողությունը ձեռք բերված ապրանքների գույքագրումը 10-օրյա ժամկետում ավարտելու օրենսդրական պահանջով: