«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը պրոֆեսիոնալ կարիերայի առաջին 5 տարվա ընթացքում հեղինակած գոլերի քանակով գերազանցում է ակումբում իր թիմակից Լիոնել Մեսսիին և Կրիշտիանու Ռոնալդուին:
Ինչպես տեղեկացնում Sport պարբերականը, Նեյմարն իր ակտիվում ունի 205 գոլ: Իսկ Մեսսին և Ռոնալդուն պրոֆեսիոնալ կարիերայի առաջին հինգ տարվա ընթացքում դարձել են, համապատասխանաբար, 125 և 118 գոլի հեղինակ:
Նշենք, որ Նեյմարն իր գոլերը հեղինակել է՝ հանդես գալով «Սանտոսի» կազմում՝ Բրազիլիայի առաջնությունում, այն դեպքում, երբ Մեսսին իր գոլերը խփել է «Բարսելոնայիում», Ռոնալդուն՝ «Սպորտինգում» և «Մանչեսթեր Յունայթեդում»: