Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում G20-ի առաջիկա գագաթնաժողովում առանձին հանդիպում կանցկացնի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այնտեղ մենք պլանավորված հանդիպումներ ունենք, այդ թվում՝ ԳՖՀ-ի կանցլերի հետ»,-ասել Է ՌԴ-ի ղեկավարը գագաթնաժողովի նախօրյակին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում՝ խոսելով միջոցառման ընթացքում նախապատրաստվող երկկողմ շփումների մասին:
Ընդսմին Պուտինը չի համաձայնել այն ենթադրություններին, որ Մերկելի հետ իր հարաբերությունները վերջին ժամանակներս ավելի լարված են դարձել: «Ոչ, չեմ նկատել: Գիտեք՝ մենք ղեկավարվում ենք շահերով, այլ ոչ թե անձնական համակրանքներով ու հակակրանքներով»,-ասել Է նա: