Վատիկանի գլխավոր հրապարակում կհայտնվեն աղքատների համար անվճար լոգախցիկներ: Այս մասին գրել է Газета.Ru-ն՝ հղում անելով La Stampa-ն:
Համապատասխան թույլտվությունը տվել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:
Սուրբ Պետրոսի սյունաշարի մոտ լոգախցիկների տեղադրման մասին միտքն առաջացել է հոկտեմբերին, երբ Սարդինիայից Ֆրանկո անունով մի մարդ, ով տասը տարի ապրել է փողոցում, հրաժարվել է իր 50-ամյակի առիթով ընթրիքի գնալ: Ինչպես բացատրել է Ֆրանկոն, փողոցում ապրելու պատճառով նրանից վատ հոտ է գալիս: Այնուամենայնիվ, Կոնրադ Կրաևսկի արքեպիսկոպոսը պնդել է իր հրավերի հարցում և ընթրել է այդ անօթևան մարդու հետ չինական ռեստորանում:
«Ընթրիքի ընթացքում Ֆրանկոն բացատրել է, որ Հռոմում միշտ կարելի է ուտելիք գտնել: Միակ բանը, որ չկա, լողանալու տեղն է»,- հայտարարել է Կրաևսկին:
Երեք լոգախցիկները կսկսեն աշխատել երկուշաբթի օրը, նոյեմբերի 17-ին: