Քրդական ինքնապաշտպանության ուժերը վերականգնել են վերահսկողությունը Քոբանի քաղաքի կենտրոնում, որը նախկինում գրավել էին «Իսլամական պետության» գրոհայինները: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»' հղում անելով սիրիական ՍԱՆԱ գործակալությանը:
Քաղաքի կենտրոնում ազգային (քրդական) ուժերը ռազմական հատուկ գործողություն են իրականացրել, որի հետևանքով ոչնչացվել է 13 ահաբեկիչ և ազատագրվել է 6 շենք:
Գործակալության տվյալներով'մարտական գործողությունների արդյունքում քրդերը կարողացել են նաև մեծ զինապահեստ գրավել, որում առկա են եղել նռնականետեր, դիպուկահար զենքեր, մի քանի հազար փամփուշտ:
Ընդհանուր առմամբ, Քոբանիի ինքնապաշտպանական ուժերը քաղաքի տարբեր հատվածներում ոչնչացրել են 30 ահաբեկչի: Դժվար է, սակայն իրավիճակը երկրի հարավ-արևելքում, որտեղ ԻՊ-ի ահաբեկիչների մեծ խումբ է սպանվել:
Քրդական ինքնապաշտպանական ուժերը Քոբանին պաշտպանում են արդեն ավելի քան 2 ամիս: ԻՊ-ի գրոհայինների հարձակումից հետո քաղաքում սպանվել է ավելի քան 1200 մարդ, մոտ 2000-ն ապաստան են գտել հարևան Թուրքիայում: