Ամերիկյան դատարանը 21 ամսվա բանտարկության է դատապարտել այն կնոջը, որն սպառնացել էր սպանել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային:

 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press գործակալությանը, Դենիզ Օ’Նիլը՝ Տեխասի նահանգի Հյուսթոն քաղաքի բնակչուհին, ֆեդերալ դատարանի նիստում պատմել Է, որ 2013 թվականի նոյեմբերին ուղարկել Է իր կողմից Teddy Bear Paradise ստորագրված նամակը, որը սպառնալիքներ Է բովանդակել Միացյալ Նահանգների նախագահի հասցեին:

 

Ավելի ուշ կինը հատուկ ծառայությունների գործակալներին պատմել է, որ ինքը մտադրվել Էր վարձել մարդասպանի, եթե իրեն չհաջողվեր սպանել Օբամային:

 

Գործակալության տվյալներով՝ 58-ամյա կինն օգոստոսին իրեն մեղավոր է ճանաչել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: