Նախկին ավտոարշավորդ Ֆիլիպ Ստրեյֆը հայտարարել է, որ Միխայել Շումախերն անվասայլակի միջոցով է տեղաշարժվում: Աշխարհի 7-ակի չեմպիոնը խնդիրներ ունի խոսելու և հիշողության հետ կապված:

Շումախերը հիվանդանոցից տուն է տեղափոխվել սեպտեմբերին: Ավելի վաղ մարզիկի կինը հայտարարել է, որ Շումախերի վիճակը բարելավվում է: Հիշեցնենք, որ ավտոարշավորդը գլխի վնասվածք էր ստացել սահելու ժամանակ:

«Շումախերն ավելի լավ է այժմ: Սակայն նա չի կարողանում խոսել, անվասայակի վրա է և խնդրներ ունի խոսելու և հիշողության հետ»,- Ստրեյֆի խոսքը մեջբերում է F1i.com-ը: