Վրաստանում ավարտվել է համընդհանուր մարդահամարը, որն անցկացվում էր նոյեմբերի 5-ից մինչեւ 19-ը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով վրացական ԶԼՄ-ներին:
Մարդահամարի նախնական տվյալները կհրապարակվեն 2015 թվականի ապրիլին, իսկ վերջնական տվյալները՝ 2016 թվականի ապրիլին:
Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության տվյալներով՝ մարդահամարի կազմակերպման աշխատանքներին մասնակցել է ավելի քան 10 հազար մարդ:
Վրաստանում վերջին մարդահամարն անցկացվել է 2002 թվականին: Ըստ դրա տվյալների՝ հանրապետության բնակչությունն այդ ժամանակ կազմում էր 4,3 մլն մարդ՝ 1989 թվականին անկացված նախորդ մարդահամարի համեմատությամբ նվազելով 857,6 հազար բնակիչներով: