Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը ռուսական խորդհրարանի պատվիրակության հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, հանդիպման ընթացքում ռուսաստանյան պատվիրակության ղեկավար Դաշնային խորհրդի փոխնախագահ Իլիաս Օմախանովը հաստատել է, որ Ռուսաստանը շարունակում է կանգնել սիրիական ազգի կողքին ահաբեկչության դեմ պատերազմում, որը սպառնում է ոչ միայն Սիրիային, այլ նաև Ռուսաստանին և մի շարք երկրների, որոնք առանձնանում են մշակութային հարստությունով, միասնական ապրելակերպով:
Նա նաև ընդգծել է, որ ռուսական ամուր դիրքորոշումը ոչ միայն այն պատճառով է, որ երկու երկրների միջև ժողովուրդներին միացնող պատմական հարաբերություններ կան, այլև Ռուսաստանը հաշվի է առնում միջազգային օրենքը, պետության ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությունը:
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հաստատել է, որ ահաբեկչության ոչնչացման համար առաջին հերթին պետք է պայքարել ծայրահեղական գաղափարի դեմ, ճնշում գործադրել որոշ երկրների վրա' դադարեցնելու ֆինասավորումը, զինումը և նրանց անցումը Սիրիայի տարածք:
Նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Ռուսաստանի ժողովրդին' ամուր դիրքորոշման համար և ընդգծել է Ռուսաստանի և Սիրիայի միջև բոլոր բնագավառներում համագործակցության շարունակության կարևորությունը: