Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալի»՝ «Բազելի» (1:0) նկատմամբ տարած հաղթանակը մադրիդյան ակումբի 15-րդ անընդմեջն էր՝ բոլոր մրցաշարերում միասին վերցրած:

Արդյունքում մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կրկնեց Ժոզե Մոուրինյուի (2011/12) և Միգել Մունյոսի (1960/61) ռեկորդը, ովքեր նախկինում «Ռեալի» հետ նույնպես հասել են 15-խաղյա հաղթանակների շարքի:

Վերջին անգամ մադրիդյան թիմը պարտվել է սեպտեմբերի 13-ին «Ատլետիկոյին» (1:2) Իսպանիայի առաջության շրջանակներում:

Դրանից հետո «Արքայական ակումբը» 9 անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունում, 5 անգամ՝ Չեմպիոնների լիգայում և ևս մեկ խաղ Իսպանիայի գավաթի խաղարկությունում: