2013 թվականին Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում գրանցվել Է ՄԻԱՎ-ով վարակվելու ավելի քան 136 հազար դեպք: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս տվյալները ներկայացրել են Եվրոպայի՝ հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնը (ԵՀԿՎԿ) եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպո ւթյան եվրոպական տարածաշրջանային կենտրոնը:

 

Հաշվարկների համաձայն՝ այդ ցուցանիշները 80 տոկոսով բարձր են 2004 թվականի ցուցանիշներից, երբ ՄԻԱՎ-ով վարակվածների թիվը 76 հազար Էր:

 

ԵՀԿՎԿ-ի նոր տվյալները դեկտեմբերի 1-ին՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը, կներկայացվեն Հռոմում առողջապահության նախարարների հանդիպմանը:

 

Ավելի վաղ ՄԱԿ-ի՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի գծով միավորված ծրագրի զեկույցում նշվել Է, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի նոր ակտիվ միջոցառումները թույլ կտան համաճարակին վերջ դնել մինչեւ 2030 թվականը: Նոր «արագացված մոտեցումը» (Fast-Track) կփրկի 21 մլն կյանք եւ 28 միլիոն մարդու վարակումը ՄԻԱՎ-ով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: