ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել Է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության համակարգի ուժերի ու միջոցների գաղտնի կառավարման համակարգի ստեղծման հիմնական սկզբունքների վերաբերյալ համաձայնագրի վավերացման մասին օրենքը: Համապատասխան փաստաթուղթը, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, զետեղված Է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:

 

Համաձայնագիրն ստորագրվել Էր 2009 թվականի հունիսի 14-ին Մոսկվայում: Փաստաթուղթը սահմանում Է ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների գաղտնի կառավարման համակարգի ստեղծման սկզբունքները:

 

Արեւելաեվրոպական տարածաշրջանի հավաքական անվտանգության զորախմբերի ուժերի ու միջոցների գաղտնի կառավարման համակարգը ձեւավորվում Է ՌԴ-ի եւ Բելառուսի միութենական պետության շրջանակներում, հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանինը՝ ՌԴ-ի եւ Հայաստանի միջեւ երկկողմ համաձայնագրերի հիման վրա, կենտրոնասիական տարածաշրջանինը՝ երկկողմ տարածաշրջանային համաձայնագրերի հիման վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: