ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել Է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության համակարգի ուժերի ու միջոցների գաղտնի կառավարման համակարգի ստեղծման հիմնական սկզբունքների վերաբերյալ համաձայնագրի վավերացման մասին օրենքը: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»' հղում անելով իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում զետեղված փաստաթուղթը:

 

Համաձայնագիրն ստորագրվել Էր 2009 թվականի հունիսի 14-ին Մոսկվայում: Փաստաթուղթը 2սահմանում Է ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների գաղտնի կառավարման համակարգի ստեղծման սկզբունքները:

 

Այդ համակարգը ձևավորվում Է ՌԴ-ի և Բելառուսի միութենական պետության շրջանակներում, իսկ հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանինը՝ ՌԴ-ի եւ Հայաստանի միջեւ երկկողմ համաձայնագրերի հիման վրա, կենտրոնասիական տարածաշրջանինը՝ երկկողմ տարածաշրջանային համաձայնագրերի հիման վրա: