Չեչնիայի մայրաքաղաքում իրականացված հակաահաբեկչական գործողության ընթացքում ուժային կառույցների տասն աշխատակից զոհվել, ևս 28-ը վիրավորվել է: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»' հղում անելով Ազգային հակաահաբեկչական կոմիտեին:

 

Օպերատիվ-քննչական միջոցառումները շարունակվում են:

Դեկտեմբերի 4-ից Գրոզնիի կենտրոնում գործում է հակաահաբեկչական գործողության ռեժիմ: Գիշերը զինյալները երեք ավտոմեքենայով հարձակվել են ճանապարհապարեկային ծառայության պահակետի վրա, ծայր առած փոխհրաձգության հետևանքով, տարբեր տվյալներով, զոհվել է 3-ից մինչև 7 ոստիկան:

 

Դրանից հետո հրոսակախմբերը թաքնվել են քաղաքի կենտրոնի Մամուլի տանը, որտեղ շրջապատվել են ուժայինների կողմից, ոչնչացվել է յոթ ահաբեկիչ: Եվս մի քանի ավազակ թաքնվել է թիվ 20 դպրոցի շենքում, որը նույնպես գտնվում է քաղաքի կենտրոնում: