«Պյոտր Պորոշենկոյի Բլոկ» խմբակցության ղեկավար Վիտալի Կովալչուկը հայտարարել էր, որ դեկտեմբերի 8-ին Գերագույն ռադայում կդիտարկվի ԱՊՀ-ից Ուկրաինայի դուրս գալու հարցը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:

 

«Երկուշաբթի օրը Ուկրաինայի ԱՊՀ-ի կազմից դուրս գալու հարցը կքննարկվի խորհրդարանական խմբակցությունների և Գերագույն Ռադայի ղեկավարների Համաձայնեցված խորհրդի ժամանակ», - ասել է նա:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի Գերագույն Ռադայում չի լինելու ԱՊՀ գործերով ենթահանձնաժողով: Նոյեմբերի 27-ին Ռադայի պատգամավորները Ուկրաինայի ԱՊՀ-ի կազմից դուրսբերման նախագծի բանաձևն են պատրաստել: