Եգիպտոսի իշխանություններն այսուհետ արգելել են իրենց երկրի քաղաքացիներին այցելել Թուրքիա առանց որևէ հստակ թույլտվության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Today’s Zaman պարբերականը: Նման միջոցներ ձեռարկվել են, որպեսզի հնարավորինս թույլ չտրվի եգիպտացիներին Թուրքիայի տարածքով անցնել այլ երկրներում գործող ահաբեկչական խմբավորումների շարքերը:

 

Թուրքիա ազատ մեկնելու արգելքը գործելու է 18-40 տարեկան բոլոր անձանց վրա: Վերջիններս նախքան մեկնելը պետք է անվտանգության նկատառումներից ելնելով Կահիրեում հատուկ զննում անցնեն: Այս օրենքի' ուժի մեջ մտնելուց հետո 24 ժամվա ընթացքում շուրջ 200 եգիպտացու արգելել են մեկնել Թուրքիա: