Արքայադուստր Սրիրասմին, ով կարող էր դառնալ Թաիլանդի հաջորդ թագուհին, ինքնակամ հրաժարվել է գահից: Այս մասին հայտնել է Associated Press-ը՝ հղում անելով թագավորական պալատին:

 

Արքայադստեր որոշմանը նախորդել է նրա ընտանիքի անդամների մասնակցությամբ խոշոր կոռուպցիոն սկանդալը:

 

Թաիլանդի թագավոր Պումիպոն Ադուլյադեթն արդեն բավարարել է արքայադստեր ցանկությունը, որը վերաբերում է գահից հրաժարվելուն:

 

Սրիրասմին ամուսնացել է արքայազնի հետ 2001թ.: Ամուսիններն ինը տարեկան որդի ունեն, ով, ինչպես իր հայրը, կարող է ժառանգել գահը:

 

87-ամյա թագավորի առողջական վիճակը վերջին շրջանում վատթարացել է: Դեկտեմբերի 5-ին Թաիլանդում նշվել է նրա ծննդյան տոնը, սակայն վատառողջ լինելու պատճառով նա չի կարողացել ելույթ ունենալ ժողովրդի առաջ: