Դեկտեմբերի 15-ին' ժամը 15.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենանՎերին Արտաշատ գյուղում վրաերթի է ենթարկել 11 և 12-ամյա երկու տղայի, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

 

***

 

Դեկտեմբերի 15-ին' ժամը 15.30-ին, Արտաշատ-Երևան գյուղամիջյան ավտոճանապարհի Մասիս գյուղի հատվածում իրար են բախվել «Օպել», «Ֆորդ Տրանզիտ» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:

«ԲՄՎ»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

 

***

 

Դեկտեմբերի 15-ին' ժամը 18.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 35-րդ կմ-ին' Տափերական գյուղի հատվածում, իրար են բախվել «ԶԻԼ», «Իսուզու Ռոդեո» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները դուրս են եկել ավտոմեքենաներից, այդ ժամանակ համընթաց երթևեկող «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան, բախվելով «ՎԱԶ-2107»-ին, վրաերթի է ենթարկել 42-ամյա տղամարդու:

 

Վրաերթի ենթարկված տղամարդը և «ՎԱԶ-2121»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

 

***

 

Դեկտեմբերի 15-ին' ժամը 19.40-ի սահմաններում, Էջմիածին-Աշտարակ ճանապարհի 3-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայի:

«ՎԱԶ-2107»-ի վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

 

***

 

Դեկտեմբերի 15-ին' ժամը 10.30-ի սահմաններում, Գավառի Հացառատ թաղամասի Հ. Աբրահամյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 79-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 10.30-ի սահմաններում, վարորդը «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայով Սարուխան գյուղից Գավառ քաղաք ընթանալիս' Հ. Աբրահամյան փողոցում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և վրաերթի ենթարկել հիշյալ տղամարդուն:

Կատարվում է քննություն:

 

***

 

Դեկտեմբերի 16-ին' ժամը 01.00-ի սահմաններում, Տաշիր-Լեռնահովիտ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին' Լեռնահովիտ-Մեդովկա գյուղերի խաչմերուկում, «Ռենո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել բետոնե հարթակին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

***

 

Դեկտեմբերի 16-ին' ժամը 02.00-ի սահմաններում, Բերդ-Այգեպար ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի:

«Ֆոլքսվագեն Վենտո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: