«Mediamall.am»  լրատվականը ներկայացնում է անցնող օրվա կարևորագույն իրադարձությունները. 











Դրամի արժեզրկման տեմպը փոքր-ինչ թուլացել է

 

 

Հայաստանի բանկերում և փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը մեկ գիշերում բարձրացել է 4.26 դրամով, այնինչ, դեկտեմբերի 17-ին այդ թիվը կազմում էր 25 դրամ: Այսօր առավոտյան դոլարի վաճառքի միջին փոխարժեքը 550.38 դրամ է: Ընդ որում, բանկերում դոլարի վաճառքի համար սահմանված նվազագույն գինը 530 է, առավելագույնը' 570 դրամ:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' եվրոյի վաճառքի փոխարժեքն այսօր նվազել է 0.31 դրամով: Առավոտյան բանկերը եվրոն գնել են միջինում 639.17 դրամով և վաճառել' 688.89 դրամով: Չնայած փոքր-ինչ արժեզրկմանը եվրոյի պահանջարկն էականորեն գերազանցում է առաջարկին, ինչի հետևանքով առաջացել է առքի և վաճառքի մեծ մարժա:

 

Երեկվա համեմատ 0.34 դրամով բարձրացել է ռուբլու փոխարժեքը: Բանկերը ռուբլին առնում են միջինում 8.30 դրամով և վաճառում' 9.56 դրամով:

 

Իսկ ֆունտի փոխարժեքը երեկվա համեմատ որոշակիորեն կարգավորվել է' նվազելով 1.04 դրոմով: Տարադրամի վաճառքի գինը կազմում է միջինում 865.31 դրամ, այնինչ' առքի ժամանակ ֆունտի փոխարժեքը կազմում է միջինում 812.62 դրամ:

 

 

***

 

 

Հորդորում եմ ձեզ ամենայն լրջությամբ մոտենալ այս չարաշահումներին. Հովիկ Աբրահամյան

 

 

«Երեկ՝ օրվա երկրորդ կեսից և այսօր, ֆինանսական շուկայում նկատվում է կայունացման միտում, որը, վստահ եմ, շարունակելի է»,- այսօր կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

 

«Սակայն մենք անհանգստացած ենք փոխանակման կետերում գնման և վաճառքի մեծ մարժաներով ու սպառողական շուկայում տեղի ունեցող որոշ գործընթացներով: Մասնավորապես, երեկ շաքարի, ալյուրի և լայն սպառման մի շարք ապրանքների գծով ակնհայտ գների բարձրացումներ կային»,- ասաց վարչապետը և հանձնարարեց ՏՄՊՊՀ ղեկավար Արտակ Շաբոյանին մանրամասն ուսումնասիրել այս ապրանքատեսակների առևտուրը և իրեն ներկայացնել տեղեկատվություն ամենօրյա կտրվածքով:

 

«Հորդորում եմ ձեզ ամենայն լրջությամբ մոտենալ այս չարաշահումներին, կառավարությունը անհիմն թանկացումները չի հանդուրժելու»,- եզրափակեց նա:

 

 

***

 

 

Վլադիմիր Պուտինի ամենամյա ասուլիսը

 

 

Մոսկվայում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա ասուլիսը:

Ինչպես տեղեկացրել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, առաջին հերթին ակնկալվում է Ռուսաստանի տնտեսության և միջազգային իրավիճակի վերաբերյալ հարցերի քննարկումը:

 

Նշենք, որ ասուլիսին մասնակցում է 1259 լրագրող:

 

 

 

 

***

 

 

Ամանորի նախօրերին կառավարության անդամները կայցելեն դիրքեր

 

 

Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներն Ամանորի կապակցությամբ կայցելեն զորամասեր և սահմանապահ դիրքեր: Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ՀՀ պաշտպանության նախարարի հետ քննարկել է այդ հարցը և ովքեր ցանկություն ունեն, այցելեն զորամասեր: Վարչապետը նպատակահարմար համարեց, որ կառավար ության անդամներն այցելեն զորամասեր:

 

Վարչապետն առաջարկեց այցերի ժամանակացույցը ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ: «Դա շատ կարևոր է, և իմ կարծիքով, ճիշտ կլինի նաև բարոյական առումով, որպեսզի կառավարության անդամները, գերատեսչությունների ղեկավարներն անպայման այցելեն զորամասեր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հովիկ Աբրահամյանը:

 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ առաջարկեց ոչ միայն այցելել դիրքեր, այլև հանդիպել սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին:

 

 

***

 

 

 

Ջեն Պսակին' հայկական դրամի արժեզրկման մասին

 

 

Հայաստանում և Ռուսաստանի հարևան երկիրներում տեղի ունեցող տնտեսական գործընթացները պայմանավորված չեն միայն ՌԴ դեմ ԱՄՆ կիրառած պատժամիջոցներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Պսակին' պ ատասխանելով «Ամերիկայի ձայնի» ներկայացուցչի կողմից տրված հարցին:

 

Լրագրողը մասնավորապես հիշեցրել է, որ Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներն ազդում են նաև այլ երկրների վրա, ինչպիսին է, օրինակ, Հայաստանը, որն, ի դեպ, լավ հարաբերություններ ունի ԱՄՆ հետ: Լրագրողն ընդգծել է, որ հայկական դրամի արժեզրկումը' կապված Ռուսաստանի տնտեսական ճգնաժամի հետ, հատկապես ոժեղացել է վերջին մի քանի օրվա ընթացքում: Նա փորձել է հետաքրքրվել' արդյոք ԱՄՆ-ն ունի հատուկ մշակված ծրագիր կամ մոտեցում, որը կօգներ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներից տառապող երկրներին:

 

«Հարկավոր է նայել Ռուսաստանի տնտեսական քաղաքականությանը: Ռուսաստանում տնտեսական ներկա իրադրությունը, որն ազդում է նաև հարևան երկրների վրա, բացառապես միայն պատժամիջոցների հետ չէ, որ առնչվում է: Իրավիճակը շատ ավելի բարդ է, ինչի պատճառն են, օրինակ, նավթի գների անկումը, Ռուսաստանում տնտեսական ոչ ճիշտ կառավարումը, տնտեսության դիվեսիֆիկացիայի, բիզնեսի զարգացման և նորարարությունների պակասը»,- ասել է Պսակին: Նրա համոզմամբ' սրանք գործոններ են, որոնք խաղում են իրենց դերը Ռուսաստանի առջև այժմ ծառացած խնդիրների համար:

 

 

***

 

 

Արջին միշտ Էլ ցանկանում են շղթայված պահել. Պուտինը ՌԴ-ի և Արևմուտքի հարաբերությունների մասին

 

 

Ռուսաստանի նկատմամբ Արեւմուտքի վերաբերմուքը հիշեցնում Է արջին շղթայելու փորձերը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել Է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը

 

Ըստ նրա՝ այդ վերաբերմունքն ստեղծվել Է ոչ թե Ղրիմը Ռուսաստանին միացնելուց հետո, այլ շատ տարիներ առաջ, ինչը նկատվում Է շատ հարցրերի շուրջն Արեւմուտքի գործողություններում՝ Հյուսիսային Կովկասի հակամարտությունից մինչեւ Սոչիում Օլիմպիադայի կազմակերպումը:

 

«Ինչ Էլ որ մենք անենք, միշտ հանդիպում ենք խնդիրների, հակաճառման, մեր դեմ պայքարի: Անվերջ: Ես Վալդայի ակումբում համեմատություն արեցի: Եթե մեր արջուկին հանգիստ նստեցնենք, խոճկորներին տայգայով չքշենք, գուցե նրան հանգիստ թողնեն: Չեն թողնի: Միշտ Էլ կփորձեն նրան շղթա հագցնել»,- ասել Է Պուտինը դեկտեմբերի 18-ին կայացած մամուլի ասուլիսում:

 

 

***

 

 

Վարչապետը խանութներում հավի և ձվի անհիմն թանկացում է արձանագրել

 

 

Առևտրի կենտրոններում հացը և ձուն անհիմն թանկացել են, սակայն գները կկարգավորվեն: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով այսօր շրջայց է կատարել Երևանի խոշոր առևտրի կենտրոններով: «Հացն ու ձուն անիմաստ թանկացրել են արտադրողները, ովքեր այդ գնով տալիս են խանութին, որ վաճառի:

 

Արդյունքում վնասում են քաղաքացուն: Այս պահը նրանք օգտագործեցին, որ շահույթ շատ ստանան: Դա վատ է, և պետք է կարգավորվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Հովիկ Աբրահամյանը:

 

ՀՀ վարչապետը նշել է, որ արդեն երրորդ խանութն է այցելում և դեռ շարունակելու է շրջայցը: «Հիմա պատկան մարմինները ևս շրջում են, և համոզված եմ, որ այսօր վաղը գները շտկվելու են: Երեկվա շոկից էր, որ ապրանքները միանգամից թանկացան: Մարդիկ հիմա դոլար են վաճառում 480 դրամով, որը երեկ գնել էին 580 դրամով, հիմա վնասվել են:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

***

 

 

Արգելվել է Թերաֆլյուի վաճառքը

 

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, գրանցման հավաստագրի իրավատիրոջ գրությունը, ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 2014 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 0101143514 գրությունը' ՀՀ առողջապահության նախարարի 2014 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 2999-Ա հրամանով դադարեցվել է Ֆրանսիայի,

 

Ֆամար Օրլեանս դեղագործական ընկերության արտադրության (գրանցման հավաստագրի իրավատեր' Նովարտիս Քոնսումեր Հելթ Ս.Ա., Շվեյցարիա) «Թերաֆլյու էքստրա խնձորի և դարչինի համով (պարացետամոլ, ֆենիրամին (Ֆենիրամինի մալեատ), ֆենիլէֆրին (Ֆենիլէֆրինի հիդրոքլորիդ), ներքին ընդունման լուծույթի դեղափոշի, 650մգ+20մգ+10մգ, 21.78գ փաթեթիկներ(10)» դեղի ներմուծված F1855 սերիայի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:

 

Նախարարի հանձնարարականով տվյալ դեղը ներմուծող դեղագործական կազմակերպությունները պետք է հանրապետության տարածքում գործող դեղատներից և բժշկական կազմակերպություններից հետ հավաքեն առկա բոլոր խմբաքանակները: