Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն առաջարկել է արգելել ժամկետային զինվորական ծառայության զորակոչված զինծառայողներին Դոնբասի հակամարտության գոտի ուղարկելը:
«Անհրաժեշտ է արգելել նրանց հակամարտության գոտի ուղարկելը: Դա դե ֆակտո կլինի որակյալ ռեզերվի պատրաստություն, որոնք կունենան համապատասխան փորձ»,- «Ռիա-նովոստի»-ի հաղորդմամբ' նշել է Պորոշենկոն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ' նա նաև ընդգծել է, որ իշխանությունները նախատեսում են ժամկետային ծառայության վերականգնմամբ արդեն 2015 թվականի առաջին կիսամյակում անցկացնել ժամկետային զինծառայողների զորացրում, որոնք բանակ են զորակվել նախորդ տարի: