armsport.amՄադրիդի «Ռեալի» 33-ամյա դարպասապահ Իկեր Կասիլյասը մասնակցել աշխարհի ակումբային առաջնության եզրափակչին, որտեղ «արքայական ակումբը» 2:0 հաշվով հաղթել է «Սան Լորենսոյին»: Այդ հանդիպումը դարձավ 700-րդը իսպանացի ֆուտբոլիստի համար «Ռեալի» կազմում: Այդ մասին հաղորդում է Marca-ն:

Կասիլյասը երրորդ տեղում է մադրիդցիների կազմում անցկացրած խաղերի քանակով: Առաջին տեղում է Ռաուլը՝ 741, երկրորդ տեղում է Մանուել Սանչիսը՝ 710:

Իկերը «Ռեալի» սան է եւ թիմի հիմնական կազմում նորամուտը նշել է 1999 թվականին: